211652_close_icon
views-count2283 դիտում article-date 21:52 26-02-2019

Քաղաքացին դիտավորյալ վնասել է Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափը

Փետրվարի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Սևան ճանապարհին՝ Վերին Պտղնի գյուղի վարչական տարածքում տեղադրված արագաչափը ոմն Աբո վնասել է: Պարզվել է, որ Աբոն Աբովյան քաղաքի բնակիչ, 1977 թ. ծնված Ալբերտ Խ.-ն է: Նա բացատրություն է տվել, որ արագաչափը փետրվարի 25-ին, ժամը 11.00-ի սահմաններում, դիտավորյալ ինքն է կոտրել, քանի որ տվյալ արագաչափը 3 անգամ լուսանկարահանել է իրեն, ինչի համար ենթարկվել է վարչական պատասխանատվության: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր