211652_close_icon
views-count1252 դիտում article-date 22:03 20-06-2026

Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի սաները «ՅՈՒՆԻՎԵՍ ԱՐՏ» միջազգային մրցույթ-փառատոնից փառահեղ հաղթանակներով ու արժանի ձեռքբերումներով վերադարձել են Ստեփանավան

Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է․ 
 
Փառահեղ հաղթանակներով ու արժանի ձեռքբերումներով՝ վերադառնում ենք Ստեփանավան
 
Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատը «ՅՈՒՆԻՎԵՍ ԱՐՏ» միջազգային մրցույթ-փառատոնում արժանացել է «Լավագույն թիմային աշխատանք» պատվավոր դիպլոմի և մրցանակի։

Մշակույթի պալատի դիզայնի խմբի սաները (խմբավար՝ Արմինե Ասրյան) միջազգային մրցույթ-փառատոնում հանդես եկան բացառիկ հաջողությամբ՝ պատվով ներկայացնելով Ստեփանավանը և արժանանալով բարձր գնահատանքի։

 1-ին կարգի դափնեկիրներ
• Մանե Բեգլարյան
• Մանուշակ Քոչարյան
• Մելինե Մանուկյան
• Մարի Ավագյան
• Մարի Բալայան
• Մանե Ստեփանյան

 2-րդ կարգի դափնեկիր
• Լիդա Առաքելյան

Այս հաղթանակները երկարատև աշխատանքի, ստեղծագործ մտքի, նվիրվածության և արվեստի հանդեպ սիրո լավագույն արդյունքն են։ Յուրաքանչյուր մրցանակ ոչ միայն անձնական հաջողություն է, այլև մեր քաղաքի մշակութային կյանքի հերթական հպարտ ձեռքբերումը։

 Սրտանց շնորհավորում ենք մեր տաղանդավոր սաներին և նրանց խմբավար Արմինե Ասրյանին՝ մաղթելով ստեղծագործական անսպառ վերելքներ, նոր գաղափարներ, միջազգային բազում հաղթանակներ և ամենակարևորը՝ երբեք չկորցնել արվեստ ստեղծելու ոգեշնչումը։

 Ձեր նվաճումները լուսավորում են Ստեփանավանի անունը, իսկ ձեր հաջողությունները դառնում են հպարտության աղբյուր ողջ համայնքի համար։

Բարի վերադարձ, սիրելի՛ հաղթողներ։ Ստեփանավանը դիմավորում է ձեզ հպարտությամբ, ծափերով և նոր հաղթանակների սպասումով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր