slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Տավուշի մարզում վնասել են Բերդավանում տեղադրված արագաչափը. ոստիկանները կարծել են ապրիլմեկյան կատակ է
211652_close_icon

Տավուշի մարզում վնասել են Բերդավանում տեղադրված արագաչափը. ոստիկանները կարծել են ապրիլմեկյան կատակ է

views-count17327 դիտում article-date 17:32 02-04-2021
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ ապրիլի 1-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է դիմել Իջևան քաղաքի բնակիչ Աշոտ Մատինյանը, ով հայտնել է, որ ժամը 04:00-ի սահմաններում նկատել է, որ դեռևս չպարզած հանգամանքներում անհայտ անձը կամ անձինք վնասել են արագաչափ սարքը: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արագաչափը տեղադրված է եղել Նոյեբերյան համայնքի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում և սարքը պատկանում է «Էլիպս ՋԻԷՅ» ՍՊԸ-ին:

 Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վնասվել է արագաչափ սաքի  2 ապակիներն ու ֆիլտրը: 

Փաստի առթիվ ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի հետաքննության բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
 
Երբ Ա. Մատինյանը ահագանգել է ոստիկանություն, այնտեղ կարծել են, թե նա ապրիլմեկյան կատակ է անում, սակայն ժամանելով նշված վայր, պարզել են,  որ ամեն ինչ լուրջ է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

 

Նմանատիպ նյութեր