69227 դիտում
17:04 11-02-2021
Ողբերգական դեպք Արարատի մարզում․Դեղձուտ գյուղի դպրոցի ապամոնտաժման ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ կա մեկ զոհ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դեղձուտ գյուղի ապամոնտաժվող նախկին դպրոցում տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Արարատի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Կամո Ցուցուլյանի և Ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանները ԽՍՀՄ տարիներին կառուցված և ապամոնտաժվող դպրոցի 2-րդ հարկում հայտնաբերել են Էջմիածին քաղաքի բնակիչ 66-ամյա Հակոբ Խաչատրյանի դին։
Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները՝ ավագ հետաքննիչ Ռուբիկ Մնացականյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ապամոնտաժման ժամանակ տեղի է ունեցել տուֆ քարից պատի փլուզում, ինչն էլ հանդիսացել է մահվան պատճառ։ Մահացողը չի հասցրել հեռանալ, և քարերը թափվել են նրա վրա։
Տեղում աշխատող բանվորներն անմիջապես փորձել են օգնություն ցուցաբերել։ Դեպքի վայր ժամանած բժիշկներն արձանագրել են նրա մահը։
Դեպքի վայրում է նաև Դեղձուտ համայնքի ղեկավար Յուրա Մուրադյանը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 94+
94+