15088 դիտում
13:03 10-02-2021
Թուրքիան հայտարարել է ռուսական «S-400»-ները մարտական հերթապահության մեջ չընդգրկելու մտադրության մասին
Թուրքիան կարող է մարտական մշտական հերթապահության մեջ չընդգրկել ու մասնակիորեն օգտագործել Ռուսաստանից գնած S-400 ՀՕՊ համակարգերը: Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ մանրամասնելով, որ Անկարան դա կքննարկի ՆԱՏՕ-ի իր գործընկերների ու ԱՄՆ-ի հետ։ Վերջինիս հետ Թուրքիայի հարաբերությունները լարվել են Անկարայի կողմից ռուսական համակարգեր գնելու պատճառով։ Տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աքարը նշել է, որ իրենք կառաջարկեն կիրառել «Կրետեի մոդելը»՝ նկատի ունենալով այն, որ ՆԱՏՕ-ի անդամ Հունաստանը ևս ունի ռուսական S-300 համակարգեր, սակայն դրանք օգտագործում է միայն զորավարժությունների ժամանակ:
«ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ, որոնք նախկինում Վարշավայի պակտի անդամ են եղել, իրենց սպառազինության մեջ ունեն սովետական ժամանակներից մնացած զենքեր: Այդ զենքերը ՆԱՏՕ-ում գտնվելիս էլ պահպանվում է նրանց սպառազինություններում: Մենք էլ կառաջարկենք քննարկել այնպիսի մոդել, որը կիրառվում է Կրետեում գտնվող S-300-ների դեպքում»:
Նշենք, որ Կիպրոսի Հանրապետությունը 1998 թվականին Ռուսաստանից գնել էր S-300 ՀՕՊ համակարգերը, սակայն ստիպված եղավ հրաժարվել դրանց ակտիվացումից, քանի որ Թուրքիան ընդհուպ ռազմական գործողություններով էր սպառնում Կիպրոսի հունական հատվածին ռուսական համակարգեր ակտիվացնելու դեպքում: Դրանից հետո Կիպրոսը ռուսական համակարգերը հանձնեց Հունաստանին, որն էլ դրանք տեղակայեց Կրետե կղզում գտնվող ռազմական պահեստներից մեկում՝ առանց ակտիվացնելու: Աթենքը Ս-300-ները 1-ին անգամ օգտագործել է 2013-ին Կրետեում անցկացրած զորավարժություններից մեկի ժամանակ:

Նմանատիպ նյութեր
3805 դիտում
13:06 10-07-2019
Թուրքիան պատրաստվում է օգտագործել ռուսական С-400-ները, եթե իր վրա հարձակվեն. Էրդողան
1257 դիտում
14:14 19-09-2014
Արսեն Ավակովը հայտարարել է ՆԳՆ-ի կազմում միլիցիայի փոխարեն ոստիկանություն ստեղծելու մտադրության մասին
Այս բաժնից
796 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1063 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1336 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ