211652_close_icon

Արփինե Հովհաննիսյան. Միանգամայն հասկանալի դարձավ սահմանադրական «մասնագիտական» հանձնաժողովի կազմում ինձ չընդգրկելու «քաղաքական» որոշման հիմնավորումներից մեկը

views-count2766 դիտում article-date 18:12 22-08-2020
«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ դու չկայացած ես, քանդելուց բացի այլ միտք չի էլ կարող գլխումդ հղանալ: Միանգամայն հասկանալի դարձավ սահմանադրական «մասնագիտական» հանձնաժողովի կազմում ինձ չընդգրկելու «քաղաքական» որոշման հիմնավորումներից մեկը։ Ձայների ՉՆՉԻՆ տարբերությամբ այս՝ մեր կողքին ապրող կերպարները, որոշում են կայացրել քանդել ( բացի դրանից այլ բանի համար իրենք պետք չեն) տասնամյակներ գործող ու ձեւավորված կառույցները՝ ՀՀ վճռաբեկ ու սահմանադրական դատարանները։ Բացի Արթուր Ղամբարյանից, ով մասնագիտորեն հիմնավորել է՝ ինչու է դեմ քվեարկել այս մառազմին, կա՞ ինչ որ մեկը, ով մասնագիտորեն բացատրել է՝ ինչու է կողմ քվեարկել եւ բացի արդեն սովորական դարձած զառանցանքից ( վստահություւււն, կոռուպցիաաաաաաա, ռեժիմ, զավթել եւ այլ տհասություններ) բացատրել է հիմքերը։ Խնդրում եմ որպես բացատրություն չառաջարկել ցածրակարգ, մասնագիտությամբ ոչ իրավաբան, անհասկանալի ծագման սուբյեկտների, ինչպես նաեւ իրավաբան, բայց «աղանդավոր» դարձածների «մտքերը»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր