ՄՕԿ-ը մշակել է կանոններ
Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / և << Տոկիո – 2020 >> կազմկոմիտեն անցյալ շաբաթ հրապարակել էին օլիմպիական խաղերի մասնակիցների COVID անվտանգության առաջին ուղեցույցը: Այժմ մշակվել և լույս է տեսել ԶԼՄ – ների ներկայացուցիչների համար աշխատանքային առաջին ձեռնարկը։ Այն ներառում է նույն կանոնները, ինչը մասնակիցների համար է։
Հստակեցվել է աշխատանքի ձևաչափը հարցազրույցի վայրերում և մամուլի կենտրոններում: Բոլոր ասուլիսները հասանելի կլինեն առցանց։
ՄՕԿ-ի և կազմկոմիտեի ամենօրյա ճեպազրույցները և մեդալների հանձնման արարողություններին հաջորդող մամուլի ասուլիսները ուղիղ կհեռարձակի տեղեկատվական համակարգը։ Դրանք կարխիվացվեն հետագայում ըստ պահանջի օգտագործելու համար:
Յուրաքանչյուր լրատվամիջոց պետք է ունենա COVID-19 սպա, որը մշտական շփման մեջ կլինի ՄՕԿ-ի, կազմկոմիտեի և տեղական առողջապահական կազմակերպությունների հետ:
Կարգազանցները կենթարկվեն տույժի։