211652_close_icon
views-count26886 դիտում article-date 23:40 07-02-2021

Ավտովթար Լոռու մարզում. բախվել են Nissan-ն ու Toyota Rav-4-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում՝ փետրվարի 4-ին Լոռու մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
 
Ժամը 15:00-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Տերյան փողոցում բախվել են Վանաձոր քաղաքի բնակիչներ, 28-ամյա Վահան Գ.-ի վարած Nissan մակնիշի և 24-ամյա Լևոն Մ.-ի վարած Toyota Rav-4 մակնիշի ավտոմեքենաները:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Լևոն Մ.-ն  և նրա ուղևոր, Վանաձորի բնակիչ, 47-ամյա Դավիթ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանաըար Լյուդվիգ Ղանդիլյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի և ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ:
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր