110241 դիտում
11:35 06-02-2021
Ողբերգական ավտովթար Արարատի մարզում․ 28-ամյա վարորդը Ford Transit-ով, կողաշրջված վիճակում, հայտնվել է դաշտում․ դին մեքենայից դուրս բերելու համար օգտագործվել է վերամբարձ կռունկ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։40-ի սահմաններում Արարատի մարզի Գետազատ գյուղի բնակիչ 28-ամյա Տիգրան Ավետիսյանը, իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով, Մասիս-Էջմիածին ավտոճանապարհի Սայաթ-Նովա գյուղի խաչմերուկի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ և, կողաշրջվելով, հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տ․Ավետիսյանը տեղում մահացել է։
Օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Մասիսի հրշեջ-փրկարաներն ու քաղաքացիները վերամբարձ կռունկի միջոցով են միայն կարողացել դին դուրս բերել ավտոմեքենայից։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բաբայանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Ավագյանի և քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազոր Արտակ Եղիազարյանի գլխավորությամբ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում․ Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+