Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ. պաշտոնական
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:
Տեղեկությունը [url=https://www.tert.am/am/news/2021/02/04/Harutyunyan/3514411]Tert.am[/url]-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետի պաշտոնը զբաղեցնում էր Մովսես Հակոբյանը, ով 2020-ի նոյեմբերի 18-ին այդ պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։