Դավիթ Սանասարյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը նշանակվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ:
Այդ մասին Դավիթ Սանասարյանն ասել է «Շաբաթ երեկո Կարմենի հետ» հաղորդման ժամանակ:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Սանասարյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար: Սանասարյանը, սակայն, հերքել էր այդ տեղեկությունը՝ նշելով, որ Կառավարության կազմում չի լինելու:
«Եթե ուզենայի լինել փոխնախարար, միգուցե նախարար դառնայի։ Ոչ թե ասում եմ, որ պատվաբեր գործ չէ, այլ ի սկզբանե հայտարարել եմ, որ չեմ լինելու կառավարությունում»,- ասել էր նա։