Մովսես Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ, Կամո Քոչունցը և Վալերիի Ներսեսյանը՝ տեղակալներ
ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամանով գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/arcrun/posts/2610553762313549]էջում [/url]հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
«ՀՀ պաշտպանության նախարարի համապատասխան հրամաններով.
- գեներալ-գնդապետ Մովսես Հրանտի Հակոբյանը նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ,
- գեներալ-մայոր Կամո Գրիգորի Քոչունցը
նշանակվել է ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետի տեղակալ,
- գնդապետ Վաչագան Վալերիի Ներսեսյանը նշանակվել է
ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության գլխավոր տեսուչ»,-գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Մովսես Հակոբյանը և նրա տեղակալները ազատվել են զբաղեցրած պաշտոններից՝ կապված Ռազմական գլխավոր տեսչությունում կառուցվածքային փոփոխությունների հետ։