Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը Երևանին և Բաքվին կոչ է արել միանալ ականների վերաբերյալ Օտտավայի կոնվենցիային
Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը Երևանին և Բաքվին կոչ է արել միանալ ՝ հակահետևակային ականների օգտագործումը, կուտակումը, արտադրությունն ու տեղափոխումը արգելելու, ինչպես նաև դրանց ոչնչացման մասին Օտտավայի կոնվենցիային:
Այս մասին դեսպանը գրել է իր թվիթերյան էջում:
«Քանի որ պատերազմն ավարտվել է և ականազերծման շատ աշխատանքներ են սկսվել, լավ կլիներ, որ Հայաստանն ու Ադրբեջանը միանային Օտտավայի կոնվենցիային», - գրել է դվանագետը և շեշտել, որ կոնվենցիային միացել է 164 պետություն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Since the war is over and the huge task of demining has started, it would be heartening if Azerbaijan and Armenia could together join the =Ottawa Mine Ban Convention=.
— Zacharie Gross (@GrossZacharie) February 3, 2021
164 countries are already parties to the Treaty. #disarmament #peace pic.twitter.com/VCMYkVfimY