211652_close_icon
views-count7499 դիտում article-date 19:37 13-07-2020

Լավրովը Երևանին և Բաքվին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն դրսևորել

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը հայ-ադրբեջանական սահմանին և զսպվածություն դրսևորել: Այս մասին [url=https://www.mid.ru/ru/foreign_policy/news/-/asset_publisher/cKNonkJE02Bw/content/id/4229316]ասվում է[/url] ՌԴ ԱԳՆ կայքում: «Հուլիսի 13-ին Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի սրումը: Լավրովը կոչ է արել կողմերին անհապաղ դադարեցնել կրակը, զսպվածություն դրսևորել՝ հաշվի առնելով ստանձնած պարտավորությունները, ինչպես նաև Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչների՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի առաջարկները»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ: Ընդգծվում է նաև, որ Ռուսաստանը շարունակում է կատարել իր միջնորդական առաքելությունը Բաքվի և Երևանի հետ շփումներում՝ ինչպես իր ազգային կարողությունների սահմաններում, այնպես էլ Մինսկի խմբի համանախագահության շրջականում:

Նմանատիպ նյութեր