1084 դիտում
15:42 12-04-2023
ԵՄ-ն Երևանին և Բաքվին կոչ է արել ակտիվացնել սահմանի սահմանազատման բանակցությունները, իսկ մինչ այդ պահպանել 1991-ի գիծը
ԵՄ-ն ափսոսանք է հայտնում զինված բախումների կապակցությամբ, որոնց հետևանքով երեկ հայ-ադրբեջանական սահմանին՝ Տեղ գյուղի շրջանում, զոհվել կամ վիրավորվել են մի քանի հայ և ադրբեջանցի զինվորներ, հայտնում է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությունը։
«Այս միջադեպը եւս մեկ անգամ ընդգծում է, որ սահմանի սահմանազատման բացակայության պայմաններում պետք է պահպանել 1991 թվականի գիծը, կողմերի ուժերը պետք է այդ գծից անվտանգ հեռավորության վրա տեղակայվեն՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար։
Հարկավոր է հետեւել նախկին պարտավորություններին, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հետ կապված պարտավորություններին, որոնք ընդունվել են 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրի համաձայն։ ԵՄ-ն նաեւ կոչ է անում ակտիվացնել սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները եւ պատրաստ է աջակցել այդ գործընթացին։
Մենք կրկին զսպվածության եւ բոլոր վեճերը խաղաղ միջոցներով կարգավորելու կոչ ենք անում։ ԵՄ-ն շարունակում է աջակցել այդ ջանքերին, այդ թվում՝ ամենաբարձր մակարդակով, ինչպես նաեւ Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությամբ»,- նշում է ԵՄ արտաքին ծառայությունը։
Նմանատիպ նյութեր
7496 դիտում
19:37 13-07-2020
Լավրովը Երևանին և Բաքվին կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակն ու զսպվածություն դրսևորել
2078 դիտում
12:35 26-01-2021
ԵԽԽՎ-ն Բաքվին ու Երևանին կոչ է արել անհապաղ ռազմագերիների փոխանակում անել
Այս բաժնից
754 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
625 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
427 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը