211652_close_icon
views-count1283 դիտում article-date 13:54 03-02-2021

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը Մոսկվայում հանդիպել է ռուս գործընկերներին

Աշխատանքային այցով Մոսկվա մեկնած Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ռուս գործընկերների հետ հանդիպումների ընթացքում քննարկել է Արցախում կենսագործունեության լիարժեք վերականգմանը, ենթակառուցվածքների կատարելագործմանն ու անխափան աշխատանքին վերաբերղ հարցեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Նախարար Հայկ Խանումյանը հունվարի 21-24-ին աշխատանքային այցով եղել է Մոսկվայում: «Դիալոգ» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի ուղեկցությամբ նա հանդիպումներ և քննարկումներ է ունեցել ռուս գործընկերների, ինչպես նաև հասարակական մի շարք նախաձեռնությունների ղեկավարների հետ, որոնք Արցախին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել: Հանդիպումների ընթացքում Արցախի պաշտոնական ներկայացուցիչը նշել է ռուսաստանյան խաղաղապահ զորակազմի և հումանիտար կենտրոնի գործունեության արդյունավետությունը Արցախում անվտանգության, խաղաղ կենսագործունեության վերականգնման ու ապահովման գործում»,- հայտնել են Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Հունվարի 21-24-ին ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանն աշխատանքային այցով եղել է...

Опубликовано ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն Вторник, 2 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր