slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ տրանսպորտի նախարարը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեին
211652_close_icon

ՀՀ տրանսպորտի նախարարը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեին

views-count2961 դիտում article-date 11:08 30-11-2017
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Զուրաբ Ալավիձեին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են ճանապարհաշինական մի շարք ծրագրեր, այդ թվում՝ Ստեփանծմիդա-Լարս ավտոճանապարհի մոտակայքում նախատեսվող թունելի կառուցման մի շարք մանրամասներ։ Վահան Մարտիրոսյանն ընդգծել է Հայաստանի համար այդ ճանապարհի կարևորագույն նշանակությունը և հույս հայտնել, որ մինչև թունելի կառուցումը, հատկապես ձմեռային ժամանակահատվածում, հատուկ ուշադրություն կդարձվի ճանապարհի ձնամաքրման աշխատանքներին։ Զուրաբ Ալավիձեն հավաստիացրել է, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ ճանապարհի անցանելիությունն ապահովելու համար: Նա ընդգծել է, որ Վրաստանի համապատասխան կառույցները ճանապարհների մաքրման աշխատանքներն իրականացնում են արտակարգ ռեժիմով: Հանդիպմանը քննարկվել են նաև Վրաստանի և Ռուսաստանի միջև չեզոք գոտու ավտոճանապարհի երթևեկելի մասի լայնացման շինարարական աշխատանքներին և Վրաստանը Հայաստանին կապող ճանապարհի արդիականացմանն առնչվող հարցեր: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր