211652_close_icon
views-count27329 դիտում article-date 22:22 02-02-2021

Շղթայական ավտովթար-վրաերթ Կոտայքի մարզում. բախվել են 3 Opel, Mitsubishi-ն, Nissan-ն ու ВАЗ 21183-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 2-ին, շղթայական ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են 3 Opel, Mitsubishi, Nissan և ВАЗ 21183 մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենաների բախումից հետո Opel-ը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել վարորդներից մեկին: Ըստ տեղեկությունների՝ վիրավորը սեփական ավտոմեքենայով է վրաերթի ենթարկվել, ով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նույն վաշտի ավագ հետաքննիչներ Միշա Ստեփանյանը, Մայիս Բադոյանն ու Ավետիք Ավետիսյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր