211652_close_icon
views-count59720 դիտում article-date 18:24 02-02-2021

Ավտովթար Աբովյան քաղաքում. բախվել են ВАЗ 21010-ն ու Nissan-ը. Nissan-ը, որի մեջ հայտնաբերվել է ատրճանակ և ոստիկանական դուբինկա, հայտնվել է մայթին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության-Օգոստոսի 23 և Պիոներական փողոցների խաչմերուկում բախվել են Nissan March մակնիշի 35 RT 559 համարանիշի և ВАЗ 21010 մակնիշի 71 DA 011 .համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Nissan March-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին՝ հետիոտնի համար նախատեսված վայրում՝ նստարանի դիմաց: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասալի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև նույն վաշտի ավագ հետաքննիչներ Միշա Ստեփանյանը, Կառլեն Բաղյանն ու Մայիս Բադոյանը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է Մ. Ստեփանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Մինչ դեպքի վայրում աշխատում էին ՃՈ հետաքննիչները, ոստիկանության Կոտայքի բաժնի ՊՊԾ ծառայողները Nissan March-ի մեջ հայտնաբերեցին մարտական ատրճանակ և ոստիկանական մահակ (դուբինկա): Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ Nissan March-ի վարորդը երիտասարդ աղջիկ է եղել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր