Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են ВАЗ 21099-ը և ВАЗ 21010-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 46.5 կմ հատվածում բախվել են Ուշի գյուղի բնակիչ՝ 22-ամյա Սերյոժա Իսրայելյանի վարած ВАЗ 21099 մակնիշի 35 ՕG 925 համարանիշի և Օշական գյուղի բնակիչ՝ 20-ամյա Կարեն Իգնատևոսյանի վարած ВАЗ 21010 մակնիշի 35 RV 601 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, իսկ «010»-ը գլխիվայր շրջվել է։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի հետաքննիչ Վահագն Էլոյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ժամանել է նաև «Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերության ներկայացուցիչը։ Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի