211652_close_icon
views-count40836 դիտում article-date 16:43 01-02-2021

Ամենայն Հայոց Կաթողիկոսին մեղադրում են շուրջ 70 մլն դրամ չվճարելու մեջ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի դատախազությունից տեղեկություն է փոխանցվել Ոստիկանության Վաղարշապատի բաժին, այն մասին, որ իրենց է դիմել Անդրանիկ Ստեփանյանը և հայտնել, որ դեռևս 2008 և 2009 թվականներին իրենց ընկերությունը անօրինական կապալի պայմանագիր է կնքել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա․Ստեփանյանը հայտնել է նաև, որ պայմանագիրը կնքվել է Հայորդաց Տան վերանորոգման և Սևանի թերակղզու վանական համալիրի բարեկարգման աշխատանքներն իրականացնելու համար։ Դիմումատուն հայտնել է նաև, որ առ այսօր, անձամբ Նորին Սուրբ Օծություն Տ․Տ․ Գարեգին Բ-ի անօրինական գործողությունների արդյունքում, իր ՍՊԸ-ին չի վճարվել պայմանագրով և աշխատանքների կատարման վերջնահաշվարկներով հաստատված խոշոր չափի գումար։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ա․Ստեփանյանի ՍՊԸ-ն «Սասունասար»-ն է, իսկ գումարի չափն էլ, ըստ նրա ներկայացրածի, կազմում է շուրջ 70 մլն դրամ։ [b]Իրավապահներն ունեն կասկածներ, որ, հնարավոր է, Ա․ Ստեփանյանը գույները խտացնում է, իսկ նրան ընկերական շրջապատում ավելի շատ ճանաչում են որպես «Օստապ Բենդեր»։ Իսկ թե ինչու՝ դա նունպես պարզվում է։ Եվ չի բացառվում, որ նրա հայտնած տեղեկությունները իրականությանը չհամապատասխանեն։[/b] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր