211652_close_icon
views-count1919 դիտում article-date 11:38 18-09-2014

Նախագահը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին: Երևանում առաջիկա օրերին անցկացվելիք կարևորագույն երկու միջոցառումներից՝ Եկեղեցական-ներկայացուցչական 5-րդ ժողովից և Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովից առաջ Հանրապետության Նախագահը, Ամենայն Հայոց Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետն անդրադարձել են աշխարհասփյուռ հայության և մայր հայրենիքի առջև ծառացած համազգային խնդիրներին ու մարտահրավերներին, սփյուռքի գաղթօջախներում հայապահպանությանն ուղղված աշխատանքներին և պետություն-եկեղեցի հարաբերություններին ու համագործակցությանը:

Նմանատիպ նյութեր