1077 դիտում
19:18 27-01-2021
Տպագրական արվեստը մեկ գրքում. Հայաստանի Ազգային գրադարանում տեղի ունեցավ «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում. ընտանիք, հայրենիք, եկեղեցի» գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսը
Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Մշակույթի ճյուղերն են լեզուն, գրականությունը, ճարտարապետությունը, քանդակագործությունը, նկարչությունը, երաժշտարվեստն ու պարարվեստը, թատրոնն ու կինոն և այլն:
Պատմական հանգամանքների բերումով հայկական մշակությը ձևավորվել ու զարգացել է ոչ միայն բուն Հայաստանում, այլև Սփյուռքում:Հայաստանում մինչև օրս մնացել են մշակութային ոլոր-տներ,գործիչներ ու օջախներ,որոնք պահպանում ու տարածում են,ինչպես տեղի, այնպես էլ օտարազգի մշակույթի ավանդույթները, թե մեր, այնպես էլ արտերկրում:Խոսենք հայ տպագրական մամուլի մասին:
Հայաստանում տպագրական արվեստի պամությունը, մասնավորապես՝ մամուլն ունի մի քանի դարերի պատմություն: Հայ պարբերական մամուլի պատմության ու անցած ուղու մասին տվյալներ կան ինչպես հայ մատենագիրների ու պատմաբանների, այնպես էլ օտարազգիների աշխատություններում ու հուշերում: Մամուլի մեջ են ներկայացված մեր ժողովրդի պատմության, կենցաղի, մշակույթի, սովորույթների, վերնախավի գործունեության վերաբերյալ տվյալներ: Հայ մամուլի միջոցով ենք իմանում առաջին հայկական գաղթօջախների պատմության, տպագիր գրականության մասին:
Այսպիսով՝ ավելի քան երկու դար հայ պարբերական մամուլն իր էջերում ամփոփել է մեր ժողովրդի անցած ճանապարհի բախտորոշ շրջանները, դարձել նրա կյանքի տարեգիրը: Ուստի վաղուց հասունացել էր հայ մամուլի պատմությունը համահավաք քննական տեքստի վերածելու խնդիրը, որը, հատկապես մեր օրերում, խիստ կարեւոր է նրա արժևորման ու գնահատման համար:
Ցավոք կարելի է արձանագրել այն հանգամանքն, որ մեր օրերում, կապված նորամուծությունների ու նորարությունների հետ,ներկա սերնդի մեծամասնության մոտ օրեցոր վերանում է հետաքրքրությունը գրականության, մասնավորապես՝ մամուլի ընթերցանության հարցում: Մեր օրերում շատ չեն այն մտավորականներն, ովքեր հետաքրքրված են հայ մամուլի պատմության, անցած ուղու ու դրա կարգավիճակի ուսումնասիրությամբ:
Ուրախությամբ կարող եմ նշել այն հանգամանքն, որ բավականին վերջերս ուսումնասիրելով հայ գրքասեր ու սիրված գրքօջախներից մեկի սոցիալական, մասնավորապես՝ֆեյսբուքյան էջը նկատեցի մի շատ հետաքրքիր նախաձեռնության և շնորհանդեսի մասին: Այսպիսով՝ ս. թ հունվարի 26-ին Հայաստանի ազգային գրադարանում կայացավ «Հայ մամուլի դերը ազգային արժեհամակարգի ձևավորման և պահպանման գործում. ընտանիք, հայրենիք, եկեղեցի» գիտաժողովի նյութերի ժողովածուի շնորհանդեսը։
Շնորհանդեսին ներկա էին ժողովածուի հոդվածների հեղինակները, խմբագիրները, հյուրեր։
Սրա մասին առավել մանրամասն տվյալներին կարելի է ծանոթանալ գրադարանի ֆեյսբուքյան էջում: Մի քանի խոսքով ներկայացնեմ ժողովածուն: Այստեղ ներառված են հայ պարբերական մամուլի առաջնեկ «Ազդարար»-ի 225-ամյակի առթիվ 2019 թվականի նոյեմբերի 28-29-ին Ազգային գրադարանում տեղի ունեցած համանուն խորագրով գիտաժողովին ներկայացված զեկույցները։ 317 էջից բաղկացած ժողովածուն անցյալ տարեվերջին լույս է ընծայել Ազգային գրադարանը, կազմողը գրադարանի փոխտնօրեն Հայկանուշ Ղազարյանն է, խմբագիրը՝ Ալբերտ Խառատյանը։ Բացելով միջոցառումն Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը նշեց, որ կարևորում է թե՛ նման գիտաժողովների կազմակերպումը, թե՛ հոդվածների ժողովածուների հրատարակումը, քանի որ գրադարանը նաև գիտական կառույց է ու պիտի ինչպես մեկտեղի գիտությամբ զբաղվողներին, այնպես էլ հարթակ հանդիսանա նաև արտերկրում նրանց հոդվածների հանրահասանելիությունն ապահովելու համար։
Աննա Չուլյանը նաև տեղեկացրեց հոդվածագիրներին, որ ISBN, ISMN և ISSN միջազգային ստանդարտ համարներից բացի Ազգային գրադարանն այսուհետև նաև թվային օբյեկտի նույնականացման DOI համարներ է տրամադրելու գիտական հոդվածների հեղինակներին, իսկ Ազգային գրադարանի հրատարակություններում ներառվելու դեպքում հոդվածները DOI համարները կստանան անվճար։ Այնուհետև խոսեց գրքի կազմողը՝ Ազգային գրադարանի փոխտնօրեն Հայանուշ Ղազարյանն, ով իր խոսքում նշեց, որ մանրակրկիտ աշխատանք է կատարվել ժողովածուի պատրաստման համար, և ժողովածուում ներառված են գիտաժողովին մասնակցած 42 հետազոտողներից 32-ի զեկույցները։ Նա ընդգծեց նման նախաձեռնությունների շարունակականության կարևորությունը։
Միջոցառման վերջում հոդվածագիրները, ստանալով ժողովածուի իրենց օրինակներն ու շնորհակալություն հայտնելով բարձր մակարդակով կազմված և պոլիգրաֆիական գերազանց ձևավորմամբ հրատարակության համար, շեշտեցին, որ անչափ ուրախալի է, երբ Ազգային գրադարանը մի հարկի տակ է հավաքում հետազոտողներին։ Շնորհանդեսի մասնակիցները նաև խոստովանեցին, որ դեռ ուսանողական տարիներից իրենցից շատերի կենսագրության մասնիկը դարձած Ազգային գրադարանն այսպիսի նախաձեռնությունների շնորհիվ դառնում է ավելի ջերմ ու ավելի հարազատ վայր։
[b]
Գարիկ Ավետիսյան [/b]
Լուսանկարները՝ Ազգային գրադարանի հանրության հետ կապերի և միջոցառումների կազմակերպման բաժնի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
5937 դիտում
11:51 20-08-2021
Երևանում տեղի ունեցավ սիրված մտավորական, արձակագիր Մհեր Իսրաելյանի «Մեն ու միակ մոլորակ» ժողովածուի շնորհանդեսը
Այս բաժնից
307 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
907 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
496 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում