Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի հաղթահարման ծախսերի հաշվետվություն
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև տարեվերջ ընկած ժամանակահատվածի համար:
Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։
Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։
1 Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 9.671.904.002
2 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) 1.665.779.100
3 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 1.198.435.608
4 Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր 394.345.823
5 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 1.317.991.160
6 Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 3.913.164.647
7 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 5.478.511.373
8 Բժշկական կենտրոնների վերանորոգում 1.526.437.183
9 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված վճարումներ 1.019.033.524
10 ՉԺՀ-ից գնված սարքավորումների տեղափոխում ՀՀ (չարտերային չվերթների կազմակերպում) 306.320.664
Հանրագումար 26.491.923.082