Բրազիլիայում աղետի է ենթարկվել «Պալմասի» ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բրազիլիայի չորրորդ դիվիզիոնի «Պալմաս» ակումբի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռը Պորտու-Նասիունալ քաղաքի օդանավակայանից թռչելիս աղետի է ենթարկվել: Աղետից զոհվել են օդանավում գտնվող բոլոր 6 հոգին:
Օդանավում՝ բացի օդաչուից, գտնվում էին չորս ֆուտբոլիստ և «Պալմաս» ակումբի նախագահը: Նրանք մեկնում էին Գոյանիա՝ «Վիլա-Նովա» թիմի հետ արտագնա խաղին:
«Ինքնաթիռը, որտեղ ակումբի նախագահ Լուկաս Մեյրան գտնվում էր օդաչու Վագների և ֆուտբոլիստներ Լուկաս Պրակսեդեշի, Գիլյերմե Նոեյի, Ռանուլեյի և Մարկուշ Մոլինարիի հետ, գետնից բարձրացել է և վայր ընկել թռիչքուղու վերջում: Ցավոք, բոլորը զոհվել են», նշված է «Պալմասի» հայտարարության մեջ: