1282 դիտում
10:47 25-01-2021
Հայաստանը ԵԱՏՄ-ում երկրորդն է մանրածախ առևտրի շրջանառության նվազման ցուցանիշով
Հայաստանում մանրածախ առևտրի շրջանառությունը, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով, 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 2 մլրդ 409,4 ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 16,6%-ով։
[url=http://www.eurasiancommission.org/hy/Pages/default.aspx]ԵՏՀ[/url]-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների անցյալ տարվա առաջին տասնմեկ ամիսների ընդհանուր մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է 468 մլրդ 306,4 մլն ԱՄՆ դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 4,1%-ով։
Ընդ որում, 2020-ի հունվար-նոյեմբերին Բելառուսում մանրածախ առևտրի շրջանառությունը կազմել է (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով) 19 մլրդ 562,2 մլն ԱՄՆ դոլար և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել 2,0%-ով։
Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում մանրածախ առևտրի շրջանառության ծավալը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այն 2020-ի առաջին տասնմեկ ամիսներին կազմել է 24 մլրդ 504,1 մլն ԱՄՆ դոլար և նվազել 5,0%-ով, Ղրղզստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 3 մլրդ 609,6 մլն ԱՄՆ դոլար և 17,4% նվազում, իսկ Ռուսաստանում՝ 418 մլրդ 221,1 մլն ԱՄՆ դոլար և 4,1% նվազում։
Նմանատիպ նյութեր
1447 դիտում
14:12 30-10-2024
ՊԵԿ-ը բացահայտել է մանրածախ առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք (տեսանյութ)
2227 դիտում
09:10 23-04-2014
Մեկ տարվա ընթացքում մանրածախ առևտրի ոլորտում փակվել են շուրջ 1500 գերփոքր առևտրի օբյեկտներ․ ՉԻ
1476 դիտում
09:16 13-03-2014
Հայաստանում նվազել է մանրածախ առևտրի շրջանառությունը․ Ժողովուրդ
Այս բաժնից
469 դիտում
11:46 27-12-2024
Կառավարության հերթական նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Փաշինյանը վարակված է Քովիդով