211652_close_icon
views-count47930 դիտում article-date 18:34 24-01-2021

Խոշոր ավտովթար Վայոց ձորում. բախվել են Mercedes-ն ու 6 տոննա աղով բարձված ԿԱՄԱԶ-ը. վերջինս կողաշրջվել է, կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ոնեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 09:15-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 130.5-րդ կմ-ին բախվել են Սյունիքի մարզի բնակիչ, 34-ամյա Միշա Անդրանիկյանի վարած ԿԱՄԱԶ մակնիշի և Վայք քաղաքի բնակիչ, 31-ամյա Նաիրի Թորոսյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ԿԱՄԱԶ-ը, որը բեռնված է եղել 6 տոննա աղով, դուրս է եկել ճանապարհի երթեկելի գոտուց մոտ 8 մետր և շրջվել դաշտամիջյան հատվածում: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները Mercedes-ի վարորդին, ով արգելափակվել էր ավտոմեքենայի մեջ, դուրս են բերել և մոտեցրել օպերատիվորեն ժամանած շտապօգնության ավտոմեքենային, ում տեղում Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մխիթարյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալռքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Անտոնյանի գլխավորությամբ: Գ. Շամշյանի տեկություններով, կողաշրջված ԿԱՄԱԶ-ը պատկանում է «Սիսիան-ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ին, ժողովրդին հայտնի՝ Սիսիանի Ճանշինին: Լուսանկարները՝ Մհեր Ղալեչյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր