211652_close_icon
views-count68402 դիտում article-date 11:43 24-01-2021

Ողբերգական դեպք Կոտայքի մարզում. Քաղսիի գյուղապետարանի դիմաց Mercedes-ը վրաերթի է ենթարկել մայր ու որդու. մայրը հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:10-ի սահմաններում Քաղսի գյուղի գյուղապետարանի խաչմերուկում Հրազդանի բնակիչ, 51-ամյա Մանվել Ա.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Քաղսի գյուղի բնակիչ, 30-ամյա Վահե Դ.-ին, ապա նրան պատկանող ВАЗ 2110 մակնիշի ավտոմեքենան հրող Քաղսի գյուղի բնակիչ, 57-ամյա Արևհատ Դ.-ին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթից հետո Մանվել Ա.-ն վրաերթի ենթարկվածներին իր ավտոմեքենայով տեղափոխել է «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ: Մինչ դեպքի վայրում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Հրազդանի բաժին, որ Արևհատ Դ.-ն գիտակցության չալով՝ մահացել է: Վրաերթի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ա. Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վրաերթի ենթարկվածի մայրն էր: Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Հրազդանի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 25+
25+

Նմանատիպ նյութեր