Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանիին նվիրել է «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Հայաստանին ու Վրաստանին, հայ և վրաց ժողովուրդներին միավորում են դարերի խորքից եկող բարիդրացիական կապերը, մեր պատմությունը հարուստ է դարավոր բարեկամության վկայությունը հանդիսացող բազմաթիվ դրվագներով»,- ասել է Այվազյանը։«Այդ ոգին իր ցայտուն արտահայտումը գտավ նախարար Այվազյանի` իր վրաց գործընկերոջ Զալկալիանիին մատուցած հուշանվերի` «Միմինո» ֆիլմի սիրված դրվագներից մեկն արտացոլող նկարի խորհրդի մեջ»,- գրել է Աննա Նաղդալյանը։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Արա Այվազյանը վրացի գործընկերոջը նվիրել է Միմինո» ֆիլմի դրվագներից մեկն արտացոլող նկար
2021.01.23 22:33



Տեսանյութ
