211652_close_icon
views-count7940 դիտում article-date 20:49 24-07-2016

Հետաքրքիր փաստեր «Միմինո» ֆիլմի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ֆիլմում դրվագ կա, որտեղ Միմինոն Արևմտյան Բեռլինից զանգում է Ռուբիկին Դիլիջան: Խոսակցական կետում Միմինոյին ասել էին, որ իրենց ցուցակում նման քաղաք չկա: «Իսկ Թելավի՞» - հարցնում է Վալիկոն: «Կա»: Եվ նրան միացրել էին Թել Ավիվ: Հաշվի առնելով Խորհրդային միության հարաբերությունները Իսրայելի հետ՝ այդ դրվագը կարող էր որպես դավադրություն ընկալվել: Այդ պատճառտով ռեժիսորներին ստիպեցին փառատոնի համար առանց Թել Ավիվի հետ խոսակցության ֆիլմի մեկ տարբերակ ևս պատրաստել, սակայն վարձույթի տարբերակներում այդ կտորը թողնվեց: Մյուս դրվագը, որտեղ Թել Ավիվից էմիգրանտը զանգահարում է Թելավի Կուկուշին, կտրեցին առանց մնացորդի: 26-Б ավտոմեքենան, ինչպես անվանում էր նրան Խաչիկյանը, կոչվում է КрАЗ-256Б: Ընդ որում, դատելով նարնջագույն գունավորումից, Ռուբիկն ավտոմեքենան ստացել էր հյուսիսային (արկտիկական) աշխատանքի արդյունքում: Միմինոն ներքուստ իր ուղղաթիռն անվանում էր թիթեռ, ինչը վրացերենով հնչում է ինչպես «պեպելա»: Այդ նույն բառը, բայց արդեն որպես «պեպելաց» Դանիելան օգտագործել է իր «Կին-ձա-ձա՜» ֆիլմում նման թռչող սարք անվանելու համար: Գերձայնային մարդատար ՏՈՒ-144 օդանավը իրականում երբեք չի թռել ոչ Դելի, ոչ էլ Սան Ֆրանցիսկո:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր