211652_close_icon
views-count54180 դիտում article-date 11:01 23-01-2021

Կասկադյորական ավտովթար Երևանում․ Toyota-ն բախվել է էլեկտրասյանը․ վիրավորներին մեքենայից դուրս են բերել փրկարարներն ու քաղաքացիները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում դեռևս չպարզված վարորդի կողմից վարած Toyota մակնիշի 22 МN 001 համարանիշի ավտոմեքենան Իսակովի պողոտայի 10/16 հասցեի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի՝ Նորագյուղ թաղամասի բնակիչներ 33-ամյա Արման Գալստյանն ու 30-ամյա Սերգեյ Խաչատրյանը, որոնց մեքենայից դուրս են բերել օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարներն ու քաղաքացիները, տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբն ու Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Հարությունյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր