Բաշկիրիայում կանխվել է ահաբեկչական հարձակում
ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է արմատական իսլամի մի հետեւորդի, որը Բաշկիրիայում ահաբեկչություն էր նախապատրաստում:Հայտնում է «[url=https://ria.ru/20210122/terakt-1594110180.html]ria.ru[/url]» գործակալությունը։
«Ձերբակալվել է 1995 թվականին ծնված Ռուսաստանի քաղաքացի, որը զինված հարձակում էր նախապատրաստում իրավապահ մարմինների աշխատակիցների վրա», - ասված է ծառայության հաղորդագրության մեջ:
Երիտասարդի պահոցից առգրավվել են հրազեններ և ինքնաշեն ռումբի բաղադրիչներ:
Ինչպես երևում է նրա էլեկտրոնային նամակագրությունից, նա անհրաժեշտ ցուցումներ է ստացել «Հայաթ Թահրիր ալ-Շամ» ահաբեկչական կազմակերպության էմիսարներից: Վերջիններս այժմ գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս: