211652_close_icon
views-count948 դիտում article-date 16:19 03-03-2015

Բաշկիրիայում մի տղամարդու դատել են «Իսլամական պետությանը» ֆինանսավորելու համար

Բաշկիրիայում «Իսլամական պետությանը» ֆինանսավորելու համար դատապարտվել է Ռ. Գիլվանովը: Բաշկիրիայի Սիբայսկի քաղաքային դատարանը դատավճիռ է կայացրել 35-ամյա Ռադիկ Գիլվանովի նկատմամբ: Նա մեղավոր է ճանաչվել ահաբեկչության ֆինանսավորման մեջ և դատապարտվել է «Իսլամական պետությանը» 90.000 ռուբլի օգնության համար: Հիշեցնենք, որ Ռուսաստանում ԻՊ-ն ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն և արգելվել է: Դատարանը Ռ. Գիլվանովին դատապարտել է 4 տարի 5 ամիս ազատազրկման:

Նմանատիպ նյութեր