211652_close_icon
views-count1931 դիտում article-date 17:13 24-02-2015

Բաշկիրիայում փոթորիկը պոկել է հիվանդանոցի տանիքը. տեսանյութ

ՌԴ-ի կազմի մեջ մտնող Բաշկիրիայի հանրապետությունում փետրվարի 21-ին փոթորկի հետեւանքով պոկվել է Ասկարովո քաղաքի հիվանդանոցի տանիքը: Հիվանդանոցի հարեւանությամբ գտնվող տները, անվտանգության նկատառումներով, հոսանքազրկվել են: Հիվանդանոցին հասցված նյութական վնասի չափը կազմում է մոտ 350 հազար ռուբլի: Հանրապետության բյուջեից հատկացված գումարով այժմ վերականգնողական աշխատանքներ են ընթանում: Բուժհաստատությունը աշխատում է մասնակի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր