«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն հայտնել է, որ կորոնավիրուսը դրական թեստ է հանձնել:
«Կորոնավիրուսով վարակվածի հետ շփվելուց հետո ես ինքնամեկուսացվել էի: Վերջին թեստը, որ հանձնել եմ, դրական պատասխան տվեց:Ես որոշ սիպտոմներ ունեի, հիմա կատարում եմ բժշկի խորհուրդները, որպեսզի ապաքինվեմ: Առողջ եղեք», գրել է արգենտինացին իր թվիթերում:
Այս մրցաշրջանում Ագուերոն ԱՊԼ-ում ընդամենը 5 խաղ է անցկացրել: Նախորդ տարվա երկրորդ կեսից նա ծնկի հետ կապված խնդիրներ ունի:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Սերխիո Ագուերոն վարակվել է կորոնավիրուսով
2021.01.21 21:32


