Սերխիո Ագուերոն վթարի է ենթարկել
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն այսօր առավոտյան ճանապարհային պատահարի մեջ է ընկել:
Ագուերոն 80 հազ. ֆունտ արժողությամբ Range Rover ամենագնացի ղեկին է եղել, երբ վթարի է ենթարկվել: Ակումբը հայտնել է, որ արգենտինացին չի տուժել:
Այս մրցաշրջանում Ագուերոն ԱՊԼ-ում մասնակցել 8 խաղի, դարձել 8 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ: