Սերխիո Ագուերոն վթարի է ենթարկվել և կոտրվածքներ ստացել. ՖՈՏՈՇԱՐՔ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն Ամստերդամում ճանապարհա-տրանսպորտային պատահարի արդյունքում կողոսկրերի կոտրվածքներ է ստացել:
Արգենտինացի 29-ամյա խաղացողը տաքսիով համերգից օդանավակայան ուղևորվելիս է եղել, երբ մեքենայի վարորդը կորցրել է կառավարում ու բախվել սյանը:
Ագուերոն կարող էր ավելի լուրջ վնասվածքներ ստանալ, եթե անվտանգության գոտին ամրացրած չլիներ:
Սպասվում է, որ ֆուտբոլիստը շարք կվերադառնա երկու ամսից: