211652_close_icon
views-count1560 դիտում article-date 13:41 21-01-2021

Մադրիդում 3 մարդ է զոհվել բնակելի շենքի պայթյունի հետևանքով

Մադրիդում բնակելի շենքի պայթյունի հետեւանքով զոհվել է 3 մարդ, ևս 1-ը համարվում է կորած: Այդ մասին գրում է [url=https://www.elmundo.es/madrid/2021/01/20/60083a6c21efa0e94a8b4571.html]El Mundo[/url]-ն՝ վկայակչելով մայրաքաղաքի քաղաքապետարանի ներկայացուցչին: Ավելի վաղ հաղորդվել էր պայթյունից 2 զոհերի մասին: Պայթյունը տեղի է ունեցել ջրաջեռուցիչն ստուգելիս: Զոհվել է 2 անցորդ և մի աշխատող, որն ստուգում էր ջրաջեռուցիչը: Երկրորդ աշխատողին շարունակում են փնտրել: Հոսպիտալացվել է 4 տուժած: Տուժել է 7 մարդ: Պայթյունը գրեթե ամբողջությամբ ոչնչացրել է հինգհարկանի շենքի վերին երկու հարկերը, որը պատկանում էր Մադրիդի արքեպիկոպոսական առաջնորդարանին: Տուժածների թվում կա մի քահանա: Վերին հարկերից մնացել է բետոնե կմախքը: Շենքի բեկորները փակել են փողոցը: Պայթյունից հետո շենքն այրվել է, հաղորդել է [url=https://www.interfax.ru/world/746102]interfax.ru[/url]-ն:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր