Մադրիդում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, որի հետևանքով մահացավ 191 մարդ․ Պատմության այս օրը
106 թ. - Չինաստանում Ցայ Լունը բամբուկից ստացավ թուղթ։
1302 թ. - Ուիլյամ Շեքսպիրի գրվածքի համաձայն, այս օրը Ռոմեոյի և Ջուլիետի նշանադրության օրն է։
1544 թ. - ծնվել է Տորկվատո Տասսոն, 16-րդ դարի իտալացի նշանավոր բանաստեղծ (մահ. 1595 թ.)
1837 թ. - ծնվել է Տիգրան Չուխաճյանը, հայ նշանավոր երգահան, հայ ազգային օպերային արվեստի հիմնադիր (մահ. 1898 թ.)։
1851 թ. - Վենետիկի «Ֆենիչե» թատրոնում տեղի ունեցավ Ջուզեպպե Վերդիի Ռիգոլետտո օպերայի պրեմիերան։
1931 թ. - ԽՍՀՄ-ում արգելեց Աստվածաշնչի վաճառքն ու տարածումը։
1936 թ. - վախճանվեց Դեյվիդ Բիթին, բրիտանական ականավոր ռազմական գործիչ (ծնվ. 1871 թ.)։
1978 թ. - Երևանում տեղի ունեցավ «Զինվորն ու փիղը» ֆիլմի պրեմիերան։
2004 թ. - Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում տեղի ունեցան ահաբեկչական պայթյուններ, որի հետևանքով մահացավ 191 մարդ, մոտ 2000-ը վիրավորվեցին։
2011 թ. - Ճապոնիայում ավերիչ երկրաշարժ և ցունամի տեղի ունեցավ։