«Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբն ընդգրկվել է 2020 թվականի խոշոր հարկ վճարողների ցանկում: Այս մասին տեղեկացնում է Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքը:
Սա առաջին դեպքն է, երբ ՀՊԼ-ն ներկայցնող ակումբը տեղ է զբաղեցրել 1000 խոշոր հարկատուների ցանկում:Նշվում է, որ «Արարատ-Արմենիան» 172 մլն 683 հազար դրամ է վճարել բյուջե ու այդ ցուցանիշով ցանկում 923-րդն է:
Խոշոր հարկ վճարողներից է նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան, որը 638 մլն 177 հազար դրամով 280-րդ տեղում է, հայտնում է Armsport.am-ը:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Հայկական ակումբն առաջին անգամ ընդգրկվել է խոշոր հարկ վճարողների ցանկում
2021.01.20 17:01


