211652_close_icon
views-count2267 դիտում article-date 16:07 20-01-2021

«Առանց Ռուսաստանի պաշտպանության Լեռնային Ղարաբաղն ի վիճակի չէ գոյատևել որպես պետություն, սակայն խոսքը ՌԴ կազմում ներառվելու մասին չէ». Regnum

Ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Մոդեստ Կոլերովը [url=https://regnum.ru/news/polit/3168195.html]մեկնաբանել է[/url] Ռուսաստանի Դաշնության կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացվող գործունեությունը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը, որը վերաբերում է Լեռնային Ղարաբաղը Դաշնության կազմում ներառելու հավանականությանը: Տեղեկացնում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/20/nk/3500660]Tert.am[/url]-ը։ Քաղաքագետը շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի պարագայում հարցը վերաբերում է ոչ թե ԼՂ-ն Ռուսաստանին միացնելուն, այլ Ռուսաստանի կողմից դրա պաշտպանության պահպանմանը: Հիշեցնենք՝ ավելի վաղ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղը Ռուսաստանի կազմում ընդգրկելու հավանականության մասին լրագրողի հարցը համարել էր «էկզոտիկ» և հայտարարել, որ «իրենք այդպիսի մտքեր չունեն»: «Լավրովի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ չափազանց հստակ է: Հասկանալի է, որ սա հայկական կողմից հնչող հարցի պատասխանն էր: Հասկանալի է նաև, որ բուն Ռուսաստանում իրականում երբեք խոսք չի եղել Ղարաբաղը ՌԴ կազմում ներառելու մասին: Բայց որքան էլ տարածված լինեն բուն Ղարաբաղում Ռուսաստանին միանալու տրամադրությունները, պետք է նայել նախադեպերին: Իսկ նախադեպերն այն են, որ, օրինակ, Հարավային Օսիայում բնակչության 85%-ը կողմ է Ռուսաստանին միանալուն, բայց դրան դեմ է համարյա ամբողջ քաղաքական դասակարգը: Նրանք վախենում են այն փաստից, որ Հարավային Օսիան, մոտ 30 տարվա պայքարի ֆոնին, ձևավորվել ու դարձել է սեփական արմատներով և ավանդույթներով պետություն: Բայց ինչպես մի քանի տարի առաջ ասել էր Աբխազիայի այն ժամանակվա արտգործնախարար Սերգեյ Շամբան, Ռուսատանի կողմից Աբխազիայի անկախության ճանաչումից հետո դրա կարգավիճակը (նաև Հարավային Օսիայի կարգավիճակը) կարելի է անվանել պրոտեկտորատ: Մյուս կողմից, Մերձդնեստրի և Դոնբասի հանրապետությունները հանրաքվեներում միանշանակորեն հանդես են եկել Ռուսաստանի հետ վերամիավորման օգտին: Այս եզրույթի մեջ որևէ ամոթալի բան չկա: Ուղղակի պետք է հիշել բառի լատինական ստուգաբանությունը, այն է՝ պաշտպանության տակ գտնվող պետություն: Հետևաբար, Մերձդնեստրը, Դոնեցկի հանրապետությունները, Աբխազիան և Հարավային Օսիան իսկապես գտնվում են Ռուսաստանի պաշտպանության ներքո, և այս իմաստով երկրի պրոտեկտորատներն են: Լեռնային Ղարաբաղը՝ որպես պետություն չի գոյատևի առանց Ռուսաստանի պաշտպանության, ուստի այստեղ հարցը ոչ թե Ռուսաստանին միանալու, այլ ՌԴ-ի կողմից դրա պաշտպանությունը պահպանելու մասին է: Հենց դրա համար է պետք պայքարել», - նկատել է Մոդեստ Կոլերովը:

Նմանատիպ նյութեր