211652_close_icon

Ուկրաինայի համար շատ դժվար կլինի գոյատևել՝ առանց ԱՄՆ-ի ռազմական աջակցության․ Զելենսկի

views-count1087 դիտում article-date 20:54 15-02-2025
Ուկրաինայի համար շատ ու շատ դժվար կլինի գոյատևել առանց ԱՄՆ-ի ռազմական աջակցության ինչպես հիմա, երբ նա փորձում է հետ մղել Ռուսաստանի լայնածավալ ներխուժումը, այնպես էլ ապագայում ՝ պատերազմի ավարտից հետո: Այս մասին հայտարարել է Ուկրաինային նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Meet the Press ծրագրին տված հարցազրույցում, որից NBC News հեռուստաալիքը հատվածներ է հրապարակել իր կայքում։ 

«Չեմ ուզում մտածել Ռուսաստանի դեմ առանց ամերիկյան աջակցության կռվելու մասին։ Չեմ ուզում մտածել, որ մենք ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերներ չենք լինի», - ասել է Զելենսկին, ում խոսքով Ուկրաինան խոցելի կլինի Ռուսաստանի ևս մեկ խոշոր հարձակման դեպքում, եթե ԱՄՆ-ը չշարունակի Կիևին ռազմական օգնություն ցուցաբերել:

Ուկրաինայի առաջնորդի կարծիքով ՝ Ռուսաստանի նախագահ Վոլոդիմիր Պուտինը ցանկանում է նստել բանակցությունների սեղանի շուրջ ոչ թե պատերազմն ավարտելու, այլ հրադադարի մասին համաձայնության հասնելու համար, ինչը կհանգեցնի ՌԴ-ի դեմ որոշ միջազգային պատժամիջոցների չեղարկմանը և թույլ կտա նրա զինվորականներին վերախմբավորվել:  

«Դա, իսկապես, այն է, ինչ ուզում է Պուտինը։ Նա ցանկանում է դադար վերցնել, պատրաստվել, զինվորների ուսուցում անցկացնել, կրակի դադարեցման ֆոնին հասնել որոշ պատժամիջոցների վերացմանը», - վստահություն է հայտնել Զելենսկին։ 

Նմանատիպ նյութեր