1948 դիտում
09:43 20-01-2021
Հայաստանը գրանցել է ջերմային և էլեկտրաէներգիայի արտադրության աճի ամենամեծ ցուցանիշները ԵԱՏՄ-ում
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2020-ի հունվար-նոյեմբերին կազմել է 7,0 մլրդ կՎտ.ժ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցել է 1,8%-ով։ Այս մասին տեղեկացնում է [url=https://armenpress.am/arm/news/1040730.html]«Արմենպրես»[/url]-ը՝ հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) [url=http://www.eurasiancommission.org/ru/Pages/ses.aspx]կայքին[/url]։
Այս տարվա առաջին տասնմեկ ամիսներին Եվրասիական տնտեսական միության երկրներում, ընդհանուր առմամբ, արտադրվել է 1 տրլն 129,5 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա՝ 3,2%-ով քիչ, քան 2019-ի նույն ամիսներին։ Ընդ որում, Բելառուսում այդ ցուցանիշները կազմել են 34,4 մլրդ կՎտ.ժ և 5,0% նվազում, Ղազախստանում՝ 97,6 մլրդ կՎտ.ժ և 1,8% աճ, Ղրղզստանում՝ 13,4 մլրդ կՎտ.ժ և 0,9% աճ, իսկ Ռուսաստանում 2020-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է 977,1 մլրդ կՎտ.ժ էլեկտրաէներգիա կամ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ծավալից 3,2%-ով քիչ։
Հայաստանում այս տարվա հունվար-նոյեմբերին արտադրված ջերմային էներգիայի (գոլորշի և տաք ջուր) 7,8 հազ. Գկալ ցուցանիշը նախորդ տարվա նուն ժամանակահատվածի համեմատ աճել է 39,9%-ով այն դեպքում, երբ ԵԱՏՄ բոլոր երկրներում արտադրվել է 1 մլրդ 176,0 մլն Գկալ ջերմային էներգիա, և այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5,1%-ով։ Ընդ որում, Բելառուսում 2020-ի առաջին տասնմեկ ամիսներին արտադրված ջերմային էներգիայի ծավալը կազմել է 53,0 մլն Գկալ (նվազումը՝ 3,8%), Ղազախստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 72,0 մլն Գկալ և 0,8% նվազում, Ղրղզստանում՝ 2,4 մլն Գկալ և 11,9% աճ, և Ռուսաստանում՝ 1 մլրդ 48,6 մլն Գկալ և 5,5% նվազում։
Նմանատիպ նյութեր
9610 դիտում
18:50 30-10-2020
«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ»-ի «#ՀԱՂԹԵԼՈւ_ԵՆՔ» նախաձեռնության ցուցանիշները շարունակական աճ են գրանցել
Այս բաժնից
787 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
901 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
643 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին