Կորոնավիրուսով հղի կանանց մոտ, որպես կանոն, երեխաները ծնվում են առանց վիրուսի: Այս մասին ասաց Ռուսաստանի գինեկոլոգ-էնդոսկոպիստների ասոցիացիայի նախագահ, ՌԴ Առողջապահության նախարարության մանկաբարձության և գինեկոլոգիայի անկախ գլխավոր մասնագետ Լեյլա Ադամյանը: Հայտնում է ria.ru կայքը։
«Ինչ վերաբերում է ուղղահայաց փոխանցմանը, այո, որպես կանոն, և սա մեծ երջանկություն է, պտուղը ծնվում է ԿՈՎԻԴ-բացասական ախտորոշմամբ»,- նշել է Ադամյանը Վերարտադրողական բժշկության XV միջազգային համագումարում, որն անցկացվում է «Россия сегодня» մամուլի կենտրոնում:
Բժիշկը նշել է COVID-19 ունեցող մորից առողջ երեխա ունենալու հավանականությունը
2021.01.19 16:13


