211652_close_icon
views-count758 դիտում article-date 15:48 09-06-2015

Ակտիվ և առողջ մարդկանց մոտ են ծագում առողջ գաղափարներ. ամփոփվեցին միջբուհական մարզական խաղերը. լուսանկարներ

Հունիսի 9-ին ամփոփվել է «Միջբուհական մարզական խաղեր 2015» ծրագիրը։ Մեկ ամիս շարունակ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և օտարերկրյա բուհերի հայաստանյան մասնաճյուղերի ուսանողներն ուժերը չափել են 5 մարզաձևից՝ սեղանի թենիս, բազկամարտ, շախմատ, վոլեյբոլ և ֆուտբոլ (ֆուտզալ)։ Միջբուհական մարզական խաղերին մասնակցել է 14 բուհի մոտ 200 ուսանող։ Մարզական այս միջոցառումը կազմակերպել էին Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն իր խոսքում նշել է, որ այս տարիների ընթացքում պետական և ոչ պետական (այս պահին արդեն՝ հավատարմագրված և ոչ հավատարմագրված) բուհերի ուսանողական կառույցներն առաջընթաց են գրանցել։ Եվ ցանկալի է, պատկերավոր ասած, հավատարմագրման գործընթաց անցնեն նաև ուսանողական խորհուրդները, որպեսզի պարզ լինի, թե որ բուհի ուսանողական կառույցն է իրոք ուսանողական, որքանով են ուսանողները վստահում այս մարմնին։ Կարեն Ավագյանը շեշտեց, որ մարզական միջոցառումներն առողջ ապրելակերպի բաղկացուցիչ են, և դրանք խիստ անհրաժեշտ են թիմային աշխատանք ձևավորելու համար։ «Մեր հասարակությունն այսօր ակտիվ մարդկանց կարիք ունի, ակտիվ և առողջ մարդկանց մոտ են ծագում առողջ գաղափարներ։ Առողջության ամրապնդումն ու պահպանումը սկսում է հենց ձեր տարիքում, և դրա լավագույն միջոցը սպորտային միջոցառումներով ու որոշակի ակտիվությամբ ձեր օրը հագեցնելն է»,- նշեց Կարեն Ավագյանը։ Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոնի նախագահ Արմինե Բարսեղյանը տեղեկացրեց, որ միջբուհական մարզական խաղերը կազսեկգրպվել են երկրորդ տարին։ Ըստ նրա՝ ուսանողների պատրաստվածությունը և պայքարը մարզական խաղերին ոգևորիչ էր։ Նա հույս հայտնեց, որ խաղերի մասնակիցներն իրենց բուհերում կդառնան առողջ ապրելակերպ քարոզողներ, և յուրաքանչյուրն իր բուհում կկազմակերպի նման մրցաշարեր։ Միջոցառման ընթացքում հաղթող թիմերն ու ուսանող մարզիկներն արժանացան մրցանակների։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր