211652_close_icon
views-count976 դիտում article-date 20:16 29-08-2023

Առողջ մարդը պետք է աշխատի, իր ընտանիքը պահի, նպաստ ստանալը ո՞րն ա. Փաշինյանը՝ 4 երեխա ունեցող լոռեցուն. News.am

News.am-ը գրում է. Լոռի Բերդ համայնքի Ագարակ բնակավայրի համայնքային կենտրոնի վերանորոգման և տարածքի բարեկարգման շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով այցելել է Լոռու մարզ եւ տեսանյութեր հրապարակել:

«Կատարվել է աշխատանքների 60%-ը: Սուբվենցիոն ծրագրի արժեքը կազմել է 93 մլն դրամ, որի 50 տոկոսը հատկացրել է Կառավարությունը»,- նշել է նա:

Գյուղի բնակիչներից մեկը դիմելով Փաշինյանին ասաց, որ 4 երեխա ունի, սակայն նպաստ չեն տալիս՝ ասելով, որ ՀՀ քաղաքացի չի. «Երեխաներս Հայաստանի քաղաքացի են: Իմ ամեն ինչը տեղն ա, ես չեմ ուզում նպաստ, բայց պետք է բոլորի մոտ հավասար լինի»,-ասաց նա:

Փաշինյանն էլ արձագանքեց. «Շատ ճիշտ ասացիք: Մեր մոտեցումն ուզում ենք փոխել, որ եթե մարդն աշխատունակ է, ինչու պետք է նպաստ ստանա: Էսօր ընկերությունները գնում ուրիշ երկրներից աշխատող են հրավիրում, որ գան Հայաստանում աշխատեն: Ամբողջ հանրապետությունը շինարարությունը է, տնտեսությունը զարգանում է: Առողջ մարդը պետք է աշխատի, իր ընտանիքը պահի, նպաստ ստանալը ո՞րն ա»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր