211652_close_icon

Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել. Տեր Հովհաննես

views-count2393 դիտում article-date 14:48 17-01-2021
Դադիվանքում հոգևոր ծառայությունները շարունակվում են, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ՝ հոգևորականներն այնտեղ են մնում, խմբերով հերթապահություններ են իրականացվում, գիշերները մնում են, պատարագ, ժամերգություն անցկացնում: Այս մասին այսօր [url=https://www.tert.am/am/news/2021/01/17/dadivank/3497709]Tert.am[/url]-ին փոխանցեց Քարվաճառի շրջանի հոգևոր հովիվ, Դադիվանքի վանահայր Հովհաննես քահանա Հովհաննիսյանը: Քահանան նշեց, որ դեռ արձակուրդում է, Հայաստանում է գտնվում, սակայն արձակուրդից հետո վերադառնալու է Արցախ: «Իհարկե, Դադիվանքում շարունակելու են միջոցառումներ ու հարսանիքներ կազմակերպել՝ Աստծո կամոք»: Հիշեցնենք, որ Արցախի 7 շրջանները՝ այդ թվում Քարվաճառի տարածքը թշնամուն անցելուց հետո Դադիվանքում հայերի մուտքը միայն լինելու է ամսվա որոշ օրերի՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ: Հիշեցնենք նաև, որ Տեր Հովհաննեսն ավելի վաղ ասել էր՝ որևէ կերպ չի ուզում ձեռք տալ եկեղեցու խաչքարերին ու տեղափոխել դրանք, նշել էր, որ դեռ հրաշքի է սպասում:

Նմանատիպ նյութեր