Լևոն Տեր-Պետրոսյանը շնորհակալ լինի, չլինի, մենք մեր պայքարը շարունակելու ենք. Հովհաննես Մարգարյան
ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությանն ըմբռնումով եմ մոտենում: Անկախ նրանից, թե մեզ շնորհակալություն կհայտնեն, թե չեն հայտնի, մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ պայքարի բոլոր միջոցները օգտագործելով: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ արձագանքելով հոկտեմբերի 10-ի հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե իրենց շարժումը ՕԵԿ-ի եւ Ռոբերտ Քոչարյանի հետ կապ չունի:
«Մենք պայքարով կյանքի ենք կոչելու մեր քաղաքական օրակարգում ընդգրկված ժողվրդին հուզող բոլոր խնդիրները, որպեսզի կարողանանք մեր ժողովրդի մատից մի փուշ հանել»,-նշեց նա:
Միաժամանակ ավելացրեց, որ իրենք ոչ միայն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այլեւ որեւէ մեկի հետ կապ չունեն: