211652_close_icon
views-count10244 դիտում article-date 09:58 17-03-2020

Եթե կան ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ և այլ մասշտաբային միջոցառումներ, ճիշտ կլինի դրանք տեղափոխել 30 օր հետո. Հայկ Մարությանի ուղերձը՝ արտակարգ դրության վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի քաղաքապետարանը և համայնքային բոլոր կառույցներն այս օրերին շարունակելու են աշխատել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձով հայտնել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Մեր ենթակայության տակ գտնվող բոլոր կազմակերպություններում, ինչպես Երևանի քաղաքապետարանում, 60 անց և խրոնիկ հիվանդություն ունեցող անձանց ուղարկել ենք տուն, և նրանք աշխատելու են տանը թվային եղանակով»,- ասել է Մարությանը: Քաղաքապետի խոսքով՝ այս օրերին չեղարկվելու են քաղաքացիների բոլոր ընդունելությունները թե՛ քաղաքապետարանում, թե՛ վարչական շրջաններում: «Եթե կան ծնունդներ, կնունքներ, հարսանիքներ և այլ մասշտաբային միջոցառումներ, ճիշտ կլինի դրանք տեղափոխել 30 օր հետո: Եթե, այնուամենայնիվ, կարիք կա անցկացնել հենց հիմա, ապա, սիրելի երևանցիներ, ես խնդրում եմ անել դա տանը և նեղ ընտանեկան միջավայրում»,- ասել է քաղաքապետը՝ հորդորելով հետևել արտակարգ դրության ռեժիմի պահանջներին: Մանրամասները՝ տեսանյութում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր