Կարեն Եղիազարյանը այն մարդն է, ով վեր է կանգնած կուսակցական, խմբային, անձնական ու գրպանային շահերից․ նրա շահը իր ծննդավայրի, Հայաստան երկրի, իր պետության շահն ու բարգավաճումն է, իր ժողովրդի խաղաղ ու բարեկեցիկ կյանքը․ Մելանյա Պետրոսյանց
ՀՀ Ժուռնալիստների միության անդամ, գրող, հասարակական գործիչ, Հայաստանի առաջին կին դետեկտիվ գրքերի հեղինակ Մելանյա Պետրոսյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«ՄԱՐԴԸ
----------
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ այն մարդն է, ով վեր է կանգնած կուսակցական, խմբային, անձնական ու գրպանային շահերից։ Նրա շահը իր ծննդավայրի, Հայաստան երկրի, իր պետության շահն ու բարգավաճումն է, իր ժողովրդի խաղաղ ու բարեկեցիկ կյանքը։ Նա այդ ապացուցել է արդեն իր արժանապատիվ ապրած կյանքով, իր աշխատանքային արդյունավետ գործունեությամբ ու անկաշառ նվիրվածությամբ։
Կարեն եղիազարյանը չի սիրում ճառեր ասել, խոստումներ տալ, մանիպուլյացիաներ անել։ Նա գործի մարդ է, նա գործում է, արհեստավորի, բանվորի կողքին կանգնած, նրա հետ միասին, ինքն էլ աշխատում է, գյուղ առ գյուղ անձամբ վերահսկում է ամեն մի կատարվող աշխատանք։ Եվ այսօր բոլորը տեսնում ու հպարտությամբ են ասում, որ կա այդ աշխատանքի արդյունքը, որ Կարենը իսկական ղեկավար է, հոգատար, իր համայնքի յուրաքանչյուր բնակչի հոգսով ու ցավով ապրող, նրա նեղին հասնող ՄԱՐԴ է, իսկ նման ղեկավարներ, ցավոք, այսօր մեր երկրում շատ քիչ են, մատերի վրա կարելի է հաշվել։
Ես ճանաչել եմ նաև Կարենի երջանկահիշատակ հորը՝ Մերուժան Եղիազարյանին, ով Հայաստանի անկախության հենց առաջին, այն ծանր օրերից լծվել էր հայրենի ապարանցիների համար աշխատատեղեր ստեղծելու ու Ապարանը բարգավաճեցնելու գործին։
Նոյեմբերի 29-ին կայանալիք Ապարան համայնքի ավագանու ընտրություններում «Համերաշխություն» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորելու է Կարեն Եղիազարյանը։
Բարի երթ ու նորանոր հաջողություններ քեզ ու քո թիմին, Կարեն»։